Միշել Օբաման Ամանորի առթիվ զարդարել է Սպիտակ Տունն ու ամենամյա տոնական միջոցառմանն է հրավիրել զինվորականների ընտանիքներին՝ իրենց երեխաների հետ: Նախագահի կինը հյուրերին ցուցադրել է տոնական զարդարանքները՝ տոնածառները, խաղալիքները: Սպիակ Տան Ամանորյա կարգախոսն է՝« Հավաքվենք միասին»:
Կարմիր սենյակում դրված էր լոռամրգի ծառ, որն ամբողջությամբ պատրաստված էր շաքարից և քաղցրաբլիթներից կառուցված տնակ, որը կարծես Սպիտակ Տան պատճենը լիներ: Նույնիսկ տան առաջ դրված էին 2 շնիկների «քաղցր» արձանիկները:
Առաջին տիկնոջն ընկերակցել է Սաննի անունով շնիկը, որը Միշել և Բարաք Օբամաները ձեռք են բերել օգոստոսին:












