30 կինոաստղ, որ անճանաչելիորեն կերպարանափոխվել են (15 Photo)


14:02 , 5 դեկտեմբեր, 2013

 30  X-մարդկանց  ծագումը. Վուլվերին (2009 թ.)


Կինոաստղը` շատախոս և ծիծաղելի Ռայան Ռեյնոլդս
Ինչո՞ւ է նա անճանաչելի. Ռեյնոլդսը հայտնի է իր սուր լեզվով, ուստի նրան առանց բերանի տեսնելը, շփոթմունք է առաջացնում: Նա  նման է GI Joe-ին:  

 29  Խոշոր ձուկ (2003 թ.)


Կինոաստղը` բրիտանացի շքեղ դերասանուհի Հելենա Բոնեմ Կարտեր 
Ինչո՞ւ է նա անճանաչելի. Երեք գործոն. աչքի կապը, գանգուր գորշ մազերը և դիակի կազմվածքը: 
Կինոդիտողները նրան չէին նմանեցնում Բոնեմ Քարտերին, մինչև որ նրա ամուսինը նրան վերածեց սարսափելի վհուկի` գիտաֆանտաստիկ գրքի հիման վրա նկարահանված կինոնկարում: 
Ավելի շատ նման է «Անվերջ պատմության» այն գաճաճին, որի դերակատարը Պատրիսիա Հեյսն է:

 28  Գրինչը  (2000 թ.)


Կինոաստղը` կատակերգակ Ջիմ Քերրի  
Ինչո՞ւ է նա անճանաչելի. Քերիի դեմքն իրականում այդքան էլ կանաչ չէ, թեպետ «Բժիշկ Սյուզի» ադապտացիայում, նրա դեմքը հենց այդպիսին էր: Բացի այդ, նա շատ փոքրիկ քիթ և բեղիկներ ունի: Դրանք այնքան սարսափելի են, որ էլ դու սուս:  

 27  Բեթմենի վերադարձը (1992 թ.)


Կինոաստղը` Դենի Դե Վիտո  

Ինչո՞ւ է նա անճանաչելի. մինչ Միշել Պֆայֆերը զբաղված էր կատվի հագուստ կրելով, Դե Վիտոն վերածվում էր սարսափազդու պինգվինի: Արհեստական քիթը, սև թուքը և լողաթևերը` Դե Վիտոյին ահասարսուռ տեսք են տալիս: Ավելի շատ նման է պինգվինների և ժամանակակից մարդու խառնուրդի:

 26  Հարրի Փոթերը և կրակի գավաթը (2005 թ.)


Կինոաստղը` Ռալֆ Ֆայնս

Ինչո՞ւ է նա անճանաչելի. նախ նա այստեղ քիթ չունի: Բացի այդ, նա ճաղատ է: Ֆայնսը խաղում է Վոլան դե Մորտի դերը, իսկ նա ամենաչարագործ կախարդն է, ահա թե ինչու է նրա մաշկն այդքան դժգույն:  

Նա ավելի շատ նման է օձի:

 25  «Բիթլջուս» (1988 թ.)


Կինոաստղը` Մայքլ Կիտոն   

Ինչո՞ւ է նա անճանաչելի. Կիտոնը հիմնականում հայտնի է որպես կատակերգակ, և նրա կերպարանափոխումը Բիթլջուսի անսպասելի էր: Իր խառնված կանաչ մազերով, դեմքի գրիմով և զոլավոր կոստյումով` նա ասես բնավ էլ այն Կիտոնը չլինի, որին մենք ճանաչում ու սիրում ենք:

 24  Հելլբոյ  (2004 թ.)


Կինոաստղը` Ռոն Պերլման
Ինչո՞ւ է նա անճանաչելի. Պերլմանը կատարելապես համապատասխանում է Հելլբոյի կերպարին:
Վերջնական կերպարը ստանալու համար դերասանը ստիպված եղավ 4 ժամ անցկացնել հարդասենյակում, մինչ նրան համապատասխան գրիմ էին անում:

 23  Ամպային ատլաս (2012 թ.)


Կինոաստղը` բրիտանացի դերասան Հյու Գրանտ  

Ինչո՞ւ է նա անճանաչելի. թեպետ Վաչովսկիների գրքի հիման վրա նկարահանված կինոնկարի բոլոր դերասաններն էլ որոշակի կերպարանափոխումների են ենթարկվում, սակայն դրանցից ամենացնցողը Հյու Գրանտի կերպարանափոխումն է: Գրանտը ստիպված է եղել մի քանի պրոթեզ հագնել (ծնոտի, մատի) և շատ գրիմ օգտագործել` ահարկու մարտիկի դերը խաղալու համար:

 22  Ավատար  (2009 թ.)


Կինոաստղը` Զոյի Սալդանա
Ինչո՞ւ է նա անճանաչելի. նա իրականում էկրանին չի հայտնվում, ինչը ավելի է խորացնում շփոթմունքը:
Սալդանան այս գիտական ֆանտաստիկայի ժանրի կինոնկարում երբեք ֆիզիկապես չի հայտնվում էկրանին: Նա այստեղ ավելի շատ կատվի է հիշեցնում, քան մարդու: 

 21  Մեղքերի քաղաքը (2005 թ.)


Կինոաստղը` Միքի Ռուրկ 
Ինչո՞ւ է նա անճանաչելի. այս կատակերգությունում Ռուրկը սարսափազդու տեսք ունի: Նրան արհեստական ծնոտ են դրել և այլ միջամտությունների շնորհիվ ամբողջովին վերափոխել է նրա դեմքը: Նա այնքան համոզիչ էր այդ դերում, որ այդ դերը շրջադարձային եղավ նրա կարիերայում:
Նա ասես Առնոլդ Շվարցնեգերի և Բրյուս Ուիլիսի խառնուրդը լինի:  

 20  Խելահեղ արձակուրդ (Spring Breakers) (2012 թ.)


Կինոաստղը` աշխատասեր և ամեն ինչից գլուխ հանող Ջեյմս Ֆրանկո: Տեսնե՞ս այս տղան երբևէ հանգստանում է:   
Ինչո՞ւ է նա անճանաչելի. գանգստերի պես հագնված այս դերասանի նույնիսկ ձայնն է անճանաչելի:
Մազերի հյուսքերը, թուխ մաշկը և արհեստական ատամները` միանգամայն այլ տեսք են տվել Ֆրանկոյին: Ով կասեր, որ նա նույն ինքը`  Հարի Օսբորնի դերակատարն է:  

 19  Կապիտան Կեռ (1993 թ.)


Կինոաստղը` օսկարակիր դերասան Դասթին Հոֆման

Ինչո՞ւ է նա անճանաչելի. Հոֆմանն անճանաչելիորեն փոխվել է սև գանգուր կեղծամի և տպավորիչ բեղերի շնորհիվ:

 18  Հիչքոք (2012 թ.)


Կինոաստղը` ուելսցի դերասան Էնթոնի Հոփքինս

Ինչո՞ւ է նա անճանաչելի. Հոփքինսի կրկնակզակը, խոսելու ձևը, մի խոսքով, ամբողջ կերպարը շատ նման է Հիչքոքին: Դիմահարդարման մասնագետներն, անկասկած, շատ ժամանակ են ծախսել Հոփքինսին կերպարանափոխելու համար:
Բարեբախտաբար, նա ավելի շատ նման է Հիչքոքին:

 17  Վամպիրի ստվերը (2000 թ.)


Կինոաստղը` Ուիլեմ Դեֆո  
Ինչո՞ւ է նա անճանաչելի.  Դեֆոն իր կերպարը կերտելիս ոգեշնչվել է սարսափ ժանրի դասական կինոնկար «Նոսֆերատու»-ից:
Ճաղատ, մշտապես խոժոռադեմ և սարսափելի մագիլներով Կանաչ Ճիվաղը` Դեֆոյի դերակատարմամբ, ասես դրական հերոս լինի:

 16  Արևադարձային ամպրոպ (2008 թ.)


Կինոաստղը` Թոմ Քրուզ

Ինչո՞ւ է նա անճանաչելի.  Էքշն ժանրի կինոնկարների հերոս Քրուզը հագավ այնպիսի հագուստ, որ իրեն գիրուկի տեսք էր տալիս, դրեց ճաղատի կեղծամ` զայրացկոտ Լես Գրոսմենի դերը ստանձնելու համար:
Նրա կերպարը բավականին հաջող ստացվեց և հայտնի դարձավ հասարակության լայն զանգվածներին: 

Շարունակելի...