Կիևում ցուցարարները փակել են Բերկուտի բազայի մուտքերը


13:01 , 5 դեկտեմբեր, 2013

Lragir.am-ը գրում է.

Կիևում Եվրամայդանի մասնակիցներն ավտոմեքենաների օգնությամբ արգելափակել են հատուկ ջոկատայինների բազան և Վասիկովի ռազմաբազան: Այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները: Այս ռազմաբազայում են գտնվում 33 ավոբուսներ, որոնք հատուկ զորքերին պետք է Անկախության հրապարակ հասցնեն:

Բազայի հրամանատար գեներալ-մայոր Արկադի Վաշուտինը հայտարարել է, որ ակցիայի մասնակիցների դեմ ուժ չի կիրառելու: