Nokia-ն հաղթել է HTC-ի դեմ դատը


13:07 , 5 դեկտեմբեր, 2013

Լոնդոնի դատարանը արգելել է HTC-ին վաճառել իր One mini սմարթֆոնը Մեծ Բրիտանիայի տարածքում, դրան մեծապես նպաստել է Nokia-ն: Թայվանական ընկերությունը խախտել է իր ֆին գործընկերների պատենտներից մի քանիսը:

04

Ի սկզբանե պլանավորվում էր ֆլագմենային One-ի վաճառքի արգելումը, սակայն, հաշվի առնելով HTC-ի ծանր ֆինանսական դրությունը, դատարանը բավարարվեց միայն One mini-ով: HTC-ի պաշտպանները նշում էին պատենտների ոչ այդքան կարևորությունը և որ դա չի կարող ծառայել վաճառքի արգելման հիմք, սակայն Nokia-ն ընդհակառակը` ցանկանում էր նույնիսկ ֆինանսական հատուցում:

htc-one-mini-silver-en-slide-01

Միայն այս տարվա ընթացքում HTC-ն Մեծ Բրիտանիայում վաճառել է շուրջ 750 հազար սմարթֆոն և ստացել 363 միլիոն դոլար շահույթ: