Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփումը


11:14 , 5 դեկտեմբեր, 2013

Գործն անելուց պետք չէ կիսատ անել: Օրվա խորհուրդ:

ՀՀԿ-ն այս անգամ տեղում տապալեց կենսաթոշակի հետ կապված ԱԺ 4 խմբակցությունների նախագիծը: ՀՀԿ ջան, երեկ, որ քվեարկում էիք օրինագծին դեմ, հետևանքների մասին մտածե՞լ եք, թե «Ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ» թևավոր խոսքը, ձեզ համար դարձել է կենսակերպ: Չի կարելի, չէ, մեկ-մեկ մտածեք: Բայց ՀՀԿ-ից պատգամավորներ կան, ասում են, որ սաղ էն ՕԵԿ-ն էր մեղավոր եկան 3 հոգով նենց ահ ու սարսափ տարածեցին, էլ ձև չկար չքվեարկելու:

Բայց դե մենակ ՕԵԿ-ին ու ՀՀԿ-ին այս հարցում մեղադրել չի լինի: Բա մեր 4 խմբակցությունները: Տեսեք, էս մեր 4 խմբակցությունների փայլուն մտածելակերպը, նրանք գիտեն, որ իրենք ԱԺ-ում քիչ են թվաքանակով, բայց քվերակության իրենց 100 տոկոս կազմերով չեն գնում: Բա որ 100 տոկոս կազմերով գնային, հիմա իրանց նախագիծը կանցներ, ու իրենք ավելի կամրապնդեին իրենց դիրքերը: Այ սա, պարադոքս է: Ասա Լևոն Զուրաբյան ջան, անընդհատ խոսում ես, բայց մի բան նորմալ չես կարողանում կազմակերպել: Օ՜ֆ, եսիմ է:

Արփինե Հովհաննիսյանի ծնունդն էր: Ու վերջին շրժանի ԱԺ նիստերի մեջ երեկվա նիստը տարբերվում էր: Որովհետև այդ նիստին հաճելի երևույթ էլ տեղի ունեցավ` ի տարբերություն մնացած նիստերի: Արփինեին կարմիր վարդեր նվիրեցին: Նվերների հացում առատաձեռն էր նաև Արտաշես Գեղամյանը, նա էլ իր «սուրբ» գրքից նվիրեց Արփինեին: Ճիշտ է `այս դեպքը քաղաքականության հետ կապ չունի, բայց մի կողմից էլ նայում եմ ու ինքնս ինձ հարց տալիս. «Ինչու ԱԺ-ի այդ որ մի դեպքը քաղաքականության հետ կապ ունի՞, որ»:

Երեկ Ֆեյսբուքյան երկու հզորագույն դեմքեր` այն է Մենուան Հարությունյանը և Ստյոպան Սաֆարյան, ֆբ-ում իրար էին խփում: Իրար էնպես էին նախշում, որ ես Մարկին ասեցի ՖԲ գերեզմանատան կենտրոնական մասերում երկու հատ տեղ պատրաստի: Էն էլ, չէ, դիմացկուն տղեք դուրս եկան, ոչ մեկին ոչ մի բան չեղավ: Այ այսպիսի հզոր ինտելեկտներ են պակասում մեր ՖԲ հասարակությանը:

Ողևադրողների մոտ կրկին իրարանցում է: Նրանք սպառնում են, որ հունվարից, եթե գները չբարձրանա, այլևս չեն շահագործի իրենց գծերը: Ուրեմն, հարգելի ուղևորափոխադրողներ, հիմա եք օրվա հացի փողը ծերը ծերին հասցնում, եթե չշահագործեք` ո՞նց եք ձեր ցամաք հացը ուտելու, ես ձեր մասին եմ մտածում ու ասում եմ, որ շահագործեք: Եթե չշահագործեք, մենք չենք տուժի՝ էլի մի 4-ից 5 հոգով կհավաքվենք ու մեր ուզած վայրը կհասնենք: Դուք եք մեղք, հիմա գոնե ցամաք հաց եք ուտում, այն ժամանակ էտ ցամաք հացին կակա եք ասելու: Շատին ձգտողը, քիչն էլ կկորցնի: