Գյումրեցի կանանց խումբը սոցցանցերի միջոցով մեկ տարվա ընթացքում մոտ 50.000 դոլար է ստացել


13:15 , 9 հունիս, 2012

Էսօր ինչ եմ կարդում. Գյումրեցի մի 49-ամյա կին իր մի քանի բարեկամուհիների հետ ինտերնետով ծանոթացել ա տարբեր ազգերի ներկայացուցիչ տղամարդկանց հետո ու գումար պոկել: Հասել են նրան, որ ամուսնանալու համար արտասահման այցելելու պատրվակով տուժած տղամարդիկ իրենց հաշվեհամարներին գումարներ են փոխանցել: Ու շատ հետաքրքիր էր տուժած տղամարդկանց աշխարհագրությունը. Շվեդիայից՝ չորս հոգի, Նիդերլանդներից՝ երկու, Բելգիայից՝ մեկ, Մեծ Բրիտանիայից՝ երկու, Ավստրիայից՝ մեկ, Իրանից՝ երկու, Արաբական Միացյալ Էմիրություններից՝ մեկ տուժող: Պարզվել է, որ միայն 2008-2009թթ. ընթացքում հանցագործ կանանց հաշվեհամարներին փոխանցվել է մոտ 50 հազ ԱՄՆ դոլլար գումար: Սենց շուստռի բաներ:)