Մտավորական. տեսքով հիշեցնում է ամոթխած կամ կատաղած հետույք, որից էլ ստացել է իր տարօրինակ անունը


01:32 , 6 դեկտեմբեր, 2013

Մտավոռականը դա անբույր, անծաղիկ, անպտուղ ու անհամ բուսատեսակ է, որը լայնորեն տարածված է հայկական լեռնաշխարհի ու սփյուռքի ԲՏ/Ա-եքի շվաքում: 
Տեսքով հիշեցնում է ամոթխած կամ հակառակը՝ կատաղած հետույք, որից էլ ստացել է իր տարօրինակ անունը: 
Ըստ դարերից եկող ավանդույթի` մտավոռականությունից են գործվում հայկական իշխանության բոլոր շղարշները, վարագույրներն ու ոտի տակի փալասները:
Յուրաքանչյուր իրեն հարգող ԲՏ/Ա, պարտավոր է բեջարելու մի քանի մտավոռականի, որպեսզի հարատևի մեր ազգային այս գեղեցիկ ավանդույթը: