«168 ժամ». Գազի գնի այս գործարքով Ռուսաստանն անուղղակիորեն ֆինանսավորել է Հայաստանի իշխանությունների վերարտադրությունը


09:11 , 5 դեկտեմբեր, 2013

Ներկայացնում ենք թերթի առաջնորդողից միհատված.  

«Արմեն Մովսիսյանն, իհարկե, չի դավաճանել վերջին տարիների իր գործելաոճին՝ գազի գնի վերաբերյալ խոսել այնպես, որ հնարավորինս դժվար լինի հասկանալ իրականությունը։ Իսկ իրականությունն այն է, որ Հայաստանը 2011թ.ից գազը գնել է թանկ գնով, սակայն այդ մասին հայտարարվել է միայն 2013թ. ամռանը, քանի որ մինչ այդ Հայաստանում տեղի են ունեցել խորհրդարանական, նախագահական և Երևանի ավագանու ընտրությունները, որոնցից առաջ գազի թանկացման մասին հայտարարելը կարող էր սոցիալական լուրջ բողոք առաջացնել և իշխանությանը թույլ չտալ վերարտադրվել։

Այլ կերպ ասած, այս գործարքով Ռուսաստանն անուղղակիորեն ֆինանսավորել է Հայաստանի իշխանությունների վերարտադրությունը, ինչի համար էլ «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը փոխանցվեց «Գազպրոմին»։ Իսկ Արմեն Մովսիսյանի հայտարարությունը, որ գազի գինն անփոփոխ է մնալու մինչև 2018թ., վկայում է այն մասին, որ ռուսներն այդպիսով «ֆինանսավորում» են գործող իշխանության պահպանումը՝ մինչև հաջորդ նախագահական ընտրություններ։ Իսկ դա նշանակում է, որ 2018-ից հետո գազի գնի փոփոխությունը կրկին կախված կլինի նրանից, թե որքանով նոր իշխանության ձևավորման մեջ «մասնակցություն» կունենա Ռուսաստանը։ Ի դեպ, 600 միլիոն դոլարը, որն, ըստ Ա. Մովսիսյանի, պետք է գոյանար առաջիկա չորս տարիներին, համապատասխանում է գազի սուբսիդավորման համար պահանջվող գումարին, որը հայտարարում էին իշխանությունները՝ տարեկան 150 մլն դոլար»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։