«Հրապարակ». ԱԺ–ում երեկ սառնամանիք էր, նաև լույսն էին խնայել, մարդիկ մթությունից իրար էին բախվում


08:16 , 5 դեկտեմբեր, 2013

«Ազգային ժողովում երեկ սառնամանիք էր, ոչ միայն նորմալ ջեռուցում չկար, այլև լույսն էին խնայել, միջանցքներում 5-ից հետո մարդիկ մթությունից իրար էին բախվում, անջատված էին նաև ջրի սարքերը, որոնցից կարելի էր տաք ջուր խմել։ Անմիջապես նկատելի էր, որ Աժ նախագահը Հնդկաստանում է, և նրա «վոտչինան» համարվող Աժ շենքը լուսավորելու և տաքացնելու իմաստը չկա»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։