07:27 , 5 դեկտեմբեր, 2013
Galatv.am-ը գրում է.
Երեկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր գազի գնի խնդրին Հայաստանում` ասելով, որ անկասկած կնկատվի գազի գնի մեղմացում: «Գազի գնի մեղմացման խնդիր կլուծվի, մեր քաղաքացիները գազը կսպառեն այն գնով, ինչ Ռուսաստանի քաղաքացիները»,-ասել էր Գալուստ Սահակյանը: Տրամաբանորեն նույնը վստահեցրեց նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Եթե այսօր 270 դոլար է, ապա փոխվում է 189 դոլար, և ես կարծում եմ՝ դա շոշափելի դրական տեղաշարժ է մեր հասարակ քաղաքացու կանքում»,-նշել էր Է. Շարմազանովը:
Սակայն Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ գազի գնի փոփոխություն չի սպասվում, եւ որ գազի գինը չի բարձրանա եւ չի իջնի:
Ինչպե՞ս կարելի է հասկանալ այս ելույթների հակադրությունը:
ԳԱԼԱ-ն այսօր փորձել է ճշտել Գ. Սահակյանից, թե այսօր նա ի՞նչ է մտածում գազի գնի շուրջ բարձրացված աղմուկի ու իրարամերժ հայտարարությունների մասին: Գ. Սահակյանը պատասխանեց.
«Այո, դրական եմ գնահատում եւ ասում, որ Ռուսաստանի ներքին գներով գազ կստանանք: Ես իմ անձնական վերլուծականն եմ ներկայացրել, եւ կարծում եմ, որ մենք առաջիկայում էդ գներով մեր ազգաբնակչությանը գազ կտանք, որքանով որ Ռուսաստանի բնակչությունն է սպառում: Կրկնում եմ`դա իմ անձնական վերլուծությունն ու կարծիքն է»:
Մեր հարցին, թե իր անձնական վերլուծությունը ներկայացնելուց առաջ Գ. Սահակյանը չէ՞ր ճշտել արդյոք, թե ինչ են մտածում ՀՀԿ-ում եւ իշխանության ավելի բարձր օղակներում՝ նախագահական մակարդակով, նա պատասխանեց.
«Ոչ, ես չէի ճշտել, դա մասնագիտական բան է, ես ասել եմ, դա ինչ ճշտելու բան էր:
Իհարկե, հիմա էլ կարծում եմ, որ առաջիկա տարիներին ավելի մեղմացում կլինի, պիտի անենք այնպես, որ սպառողին գազ հասնի այնքան, որքանով Ռուսաստանի քաղաքացիներին է հասնում, եւ գաղափարախոսությունն էլ հենց դա է: Հիմա տեսեք՝1000 խմ-ը 270 դոլար էր, հիմա որոշվեց 189 դոլար տալ մեզ: Կարծում եմ, որ առաջիկա տարիներին Ռուսաստանն էլ ավելի կմեղմացնի, եւ մենք էլ այդ սակագներով կօգտվենք: Այս պահին գազի գինը չի փոփոխվի, կմնա նույնը՝ չի բարձրանա»,-ասաց Սահակյանը:
Նրան հարցրեցինք, թե հնարավո՞ր է` սա էլ վերջնական տարբերակ չէ, այլ պարզապես կարծիք, եւ որ կարող է վաղը չէ մյուս օրը նոր հայտարարություն անեն գնի վերաբերյալ..
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ