23:54 , 4 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Իտալական «Նապոլի»-ի դարպասապահ Խոսե Մանուել Ռեյնան մեկնաբանել է այն ասեկոսեները, որ իր ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնա»-ն:
« «Բարսելոնա»-ն ցանկանում է գնել իմ տրանսֆերը. կարծում եմ, ես նրանցից մեկն եմ, որոնց թեկնածությունները նրանք դիտարկում են: Քանի որ ակումբն այժմ արդեն հաստատ գիտի, որ Վալդեսը հեռանալու է թիմից:
Չեմ մտածում «Բարսելոնա» վերադառնալու մասին, քանի որ ամեն ինչին իրատեսորեն եմ նայում: Այս պահին այդպիսի հնարավորություն չկա, ուստի այդ առումով որոշելու ոչինչ չկա»,- ասել է իսպանացի դարպասապահը:
Հիշեցնենք` «Բարսելոնա»-ի փոխնախագահ Խոսեպ Բարտոմեուն հաստատել էր, որ Ռեյնան գտնվում է ակումբի տրանսֆերային հնարավոր ձեռքբերումների ցուցակում: