23:09 , 4 դեկտեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Դեկտեմբերի 4-ին` ժամը 20.22-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հ. Ներսիսյան փողոցի թիվ 7 հասցեում գտնվող «Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի 2-րդ հարկում:
Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԿ ՕԽ-ն:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.34-ին, մարվել՝ 20.35-ին:
Բժշկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքի բժիշկների սենյակում այրվել է օդափոխիչ սարքը, մասամբ ջերմահարվել և այրվել են կախովի առաստաղը (15 քմ) և պատուհանի փայտե շրջանակը: