Կիտրոնի հյութը կօգնի նիհարել երկու շաբաթում


22:49 , 4 դեկտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Տոներից առաջ բոլորը ցանկանում են գեղեցիկ կառուցվածք ունենալ ու մաքրել օրգանիզմը: Դրանում կարող է օգնել կիտրոնի դիետան: 

Կիտրոնը նվազեցնում է քաղցի զգացողությունը: Բացի այդ, այն այրում է օրգանիզմի ավելորդ ճարպերը, լավացնում է նյութափոխանակությունն ու առհասարակ` մաքրում է օրգանիզմը:

Միևնույն ժամանակ կիտրոնի դիետան հակաուցված է այն մարդկանց, ովքեր խնդիրներ ունեն ստամոքսի հետ կամ քարեր՝ երիկամներում:

Հիմա բուն դիետայի մասին: Այն տևում է 14 օր և այս դիետային կարելի է դիմել միայն տարին 1-2 անգամ:

Սննդակարգը բավական հեշտ է հիշել: Երկու շաբաթվա ընթացքում ամեն օր պետք է քամել մի քանի կիտրոն ու խմել դրանց հյութը: Ընդ որում, առաջին շաբաթվա ընթացքում պետք է ամեն օր ավելացնել կիտրոնների քանակը, այսպիսով` երկուշաբթի քամել ու խմել մեկ կիտրոնի հյութ, երեքշաբթի` երկու, չորեքշաբթի` երեք ու այսպես շարունակ: Իսկ երկրորդ շաբաթվա ընթացքում` հակառակը, նվազեցնել դրանց թիվը:

Նշենք, որ խմելուց առաջ կիտրոնի հյութին կարող եք ջուր ավելացնել: