Միդլթոնների ընտանիքին կասկածում են տիտղոսը շահադիտական նպատակներով օգտագործելու մեջ


22:30 , 4 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Միդլթոնների ընտանիքին կասկածում են տիտղոսը շահադիտական նպատակներով օգտագործելու մեջ: Ըստ լրագրողների՝ թագավորական ընտանիքը բառացիորեն «կանխիկացնում է» իր կարգավիճակը:

 3-ամսական արքայազն Ջորջի մկրտությանը Ջեյմս և Պիպա Միդլթոնները ժամանել էին 140 ֆունտ արժողությամբ «լյուքս» դասի ավտոմեքենայով, սակայն լրագրողները պարզել են, որ հատուկ թագավորական ընտանիքի համար ավտոբրենդը բավականին մեծ զեղչեր է արել: Իրենց կարգավիճակի շնորհիվ Միդլթոնները մեքենայի արժեքից բավականին ցածր գումար են վճարել:

 Ավտոկոնցեռնն էլ իր հերթին այդ նվերով իր համար գովազդի ևս մեկ հնարավորություն է ստեղծել: 

Middleton

Middleton