19:44 , 4 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Չեխիայի արքա Պրժեմիսլ Օտակար 2-րդին պատկերող 18-րդ դարի դրամ է հայտնաբերվել Իսրայելի հյուսիսում՝ Ակկա քաղաքում պեղումների ժամանակ, հայտնում է «Դնես» թերթը:
Դրամը հատված է մաքուր արծաթից: Հայտնի չէ,թե հատկապես երբ է հատվել դրամը, սակայն մասնագետները ենթադրում են, որ դա տեղի է ունեցել կա՛մ 1253 թ., երբ արքան գահ է բարձրացել, կա՛մ 1262-ին՝ նրա պաշտոնական թագադրման արարողությունից հետո:
Դրամի արժեքը հնարավոր չէ ճշտել, քանի որ աշխարհում գոյություն չունի նման երկրորդ դրամ: