18:36 , 4 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Իտալական Բատիպալյա քաղաքի բնակիչը մի քանի օր շարունակ իրեն ներկայացրել է որպես մաֆիոզ խմբավորման անդամ, որպեսզի սրճարանից ստանա անվճար կրուասաններ, սուրճ ու ոչ ալկոհոլային ըմպելիքներ՝ գրում է The Local-ը:
Հաստատության բարմենը պատմել է, որ սրճարան այցելող 52-ամյա Ուբալդո Չիտարելան բազմիցս ասել է, որ ինքը Կամորա կլանի անդամ է:
Որպեսզի վախեցնի սրճարանի աշխատակցին, որը պահանջում էր վճարել ըմպելիքների ու կրուասանների դիմաց, Չիտարելան բարի դռների մոտ դրել է դյուրավառ հեղուկով լի շիշ՝ ակնարկելով շինությունը վառելու իր մտադրության մասին:
Ի վերջո՝ իր հաճախորդի արարքներից զզված բարմենը դիմել է ոստիկանություն, որը ձերբակալել է ինքնահռչակ մաֆիոզին: