00:57 , 6 դեկտեմբեր, 2013
Ռուբեն Հախվերդյանը ծնվել է 1950թ. դեկտեմբերի 3-ին մտավորականի ընտանիքում։ Հայրը` Լևոն Հախվերդյանը հայտնի լեզվաբան էր։ Ավարտել է ԵԳԹԻ (1975)։ Հայաստանում հեղինակային երգի սկզբնավորողներից։ 1968 - 1987-ին աշխատել է հայկական հեռուստատեսությունում։ Առաջին հեռուստաբեմադրությունն է Շտոկի «Սատանայի ջրաղացը» (1975, հայկ. առաջին գունավոր տեսագրությունը, երգերի հեղինակ)։ Այլ հեռուստաբեմադրություններից են Մետեռլինկի «Սուրբ Անտոնիոսի հրաշագործությունը», Շվարցի «Վիշապը», Յանչոշեկի «Պաշտոնի բարձրացում»։ Պիեսներ է բեմադրել Երևանի Սունդուկյանի անվան (Դրուցեի «Սրբություն սրբոց») և դրամատիկական (ըստ Հ. Մաթևոսյանի «Կայարան») թատրոններում։ Հեղինակ է մի շարք ձայնասկավառակների (առաջինը՝ «Սիրո և հույսի երգեր», 1985, Փարիզ) և ձայներիզների։ Լավագույն երգերից են «Ձյունը», «Շները», «Երևանի գիշերներում»։ Ստեղծել է «Իմ տունն անիվների վրա» համերգ-ներկայացումը (1996), ինչպես և մանկական երգեր։ Իր ստեղծագործությունների լավագույն կատարողներից է։ Համերգներով հանդես է եկել Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Հարավսլավիայում, Իտալիայում, Լիբանանում և այլուր։
Կից նյութն՝ այստեղ