Իրանի դեմ նոր պատժամիջոցները կխափանեն բանակցությունները. Սպիտակ տուն


15:50 , 4 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Իրանի դեմ նոր պատժամիջոցները կարող են խափանել միջուկային խնդրի կարգավորման բանակցությունները և խանգարել երկարատև պայմանավորվածության ձեռք բերմանը: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Սպիտակ տան մշտական ներկայացուցիչ Ջեն Քարնին:

«Նոր պատժամիջոցները կարող են խափանել շարունակվող խորհրդակցությունների ընթացքը: Եթե մենք ցանկանում ենք խաղաղ կերպով կարգավորել միջուկային խնդիրը, պետք է ապահովել Իրանի կողմից պարտականությունների կատարումը: Եվ դա հնարավոր է անել միայն բանակցությունների միջոցով»,- ասել է նա:

Քարնիի խոսքերով՝ բանակցությունների հակառակորդները պետք է հասկանան, որ այլընտրանքը հարցի ռազմական լուծումն է, որը չի տա այն արդյունքը, ինչը կարելի է ձեռք բերել դիվանագիտական կարգավորման արդյունքում:

Սպիտակ տան ներկայացուցիչը խուսափել է ուղիղ պատասխանել այն հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կօգտագործի՞ վետոյի իրավունքը նոր պատժամիջոցների ընդունման դեպքում:

«Բայց մենք հստակ հասկացնել ենք տվել, որ դեմ ենք նման միջոցներին»,- հայտարարել է Քարնին: