Ֆրանսիայում վերականգնումից հետո բացվել է աշխարհի ամենահին կինոթատրոնը


13:51 , 4 դեկտեմբեր, 2013

906788939Kinoashkharh.am-ը գրում է.

Միջերկրականի ափին` Ֆրանսիայի Լա Սյոտա քաղաքում, տևական վերականգնումից հետո կրկին սկսել է գործել աշխարհի ամենահին կինոթատրոնը` «Էդենը» («Դրախտ»): Հենց այստեղ են XIX դարավերջին`1899-ին` Փարիզում կինոպրոյեկտորի առաջին ցուցադրումից չորս տարի անց, սկսվել Լյումեր եղբայրների ֆիլմերի վճարովի ցուցադրությունները` սկիզբ դնելով աշխարհում կինեմատոգրաֆի զարգացմանը:

Այստեղ է պատմության մեջ առաջին անգամ ցուցադրվել կինեմատոգրաֆի ռահվիրաների «Գնացքի ժամանումը կայարանում» («Գնացքի ժամանումը Լա Սյոտա կայարանում») ֆիլմը: 1899 թ. մարտի 21-ից վերասարքավորված շենքում` 250 տեղանոց դահլիճում, տեղի բաձրաշխարհիկ խավի, ապա և հասարակ բնակիչների համար սկսվեցին այն ժապավենների ցուցադրությունները, որոնք նկարել էին Լյումեր եղբայրները: XIX դարավերջին կինոթատրոնը պատկանել է Լյումեր եղբայրների հոր ընկերոջը` Ռաուլ Գալլոյին: Իր պատմության ընթացքում կինոթատրոնը մի քանի անգամ փակվել է, գործել որպես կաբարե և համերգասրահ: Մասնավորապես, այստեղ հանդես են եկել այնպիսի աստղեր, ինչպիսիք են Իվ Մոնտանը և Ֆերնանդելը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ