13:19 , 4 դեկտեմբեր, 2013Փոլ դե Գելդերը Սիդնեյի Հարբորի Բալմորալ լողափին լողալուց հետո:

2009թ.-ի փետրվարին, երբ 36-ամյա Գելդերը Սիդնեյի Հարբորում մասնակցում էր Ավստրալիայի թագավորական նավատորմի կողմից իրականացվող հակաահաբեկչական վարժություններին, նրա վրա հարձակվեց շնաձուկ, որի հետևանքով նա կորցրել է իր մեկ ոտքն ու մեկ ձեռքը:

Այժմ Փոլը ճամփորդում է Ավստրալիայի տարածքով ու տարբեր բնակավայրերում մոտիվացնող, ոգեշնչող ելույթներ ունենում ու մարդկանց ոգևորում իրենց ձախորդությունները հաղթահարել:

Փոլը մարզվում է Սիդնեյի մարզասրահում:

Փոլը լողում է Սիդնեյի Հարբորի Բալմորալ լողափում:

Գելդերը բուժզննում է անցնում նավատորմային բազայում:

Փոլն այս պահին գտնվում է Հարավային Ավստրալիայում, որտեղ «Discovery Channel»-ի համար գիտնականների հետ միասին աշխատում է Մեծ սպիտակ շնաձկների մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու շուրջ:

Փոլը մարզվելիս:

Փոլը պատրաստվում է վազքի Պիրմոնտում:

Փոլը մոտիվացիոն ելույթ է ունենում «M&C Saatchi Worldwide» միջազգային կազմակերպության համար Սիդնեյում, Ավտրալիա:

Փոլ Գելդերի զինվորական վզկապի նշաններն այժմ նրա մեքենայի հայելու տակ են կախված:

Փոլ Գելդերը վազում է Պիրմոնտում:
