Բրիտանիայում հետաքննում են Սնոուդենի նյութերը հրապարակած «The Guardian» թերթի գործունեության օրինականությունը


12:36 , 4 դեկտեմբեր, 2013

Բրիտանիայում հետաքննում են Սնոուդենի նյութերը հրապարակած «The Guardian» թերթի գործունեության օրինականությունը Panorama.am-ը գրում է.

Բրիտանիայի ՆԳ նախարարությունը ուսումնասիրում է, թե արդյոք «The Guardian» պարբերականի լրագրողները չեն խախտել Մեծ Բրիտանիայի հակաահաբեկչական օրենսդրությունը, հրապարակելով ԿՀՎ նախկին գործակալ Էդուարդ Սնոուդենի գաղտնազերծած նյութերը: Այս մասին հաղորդում է «RT» հեռուստաընկերությունը:

Բրիտանական հակաահաբեկչական օրենսդրության համաձայն, գաղտնի տեղեկատվության մասին օրենքի խախտման դեպքում մինչև տասը տարվա ազատազրկում է սպառնում հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին: Բացի այդ, Հակաահաբեկչական ակտի 58A հոդվածով հակաօրինական է համարվում հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների գործունեությանն առնչվող որևէ տեղեկատվության հրապարակումը կամ նույնիսկ փոխանցումը:

Նախօրեին Բրիտանիայի համայնքների պալատի ներքին գործերի հանձնաժողովում հարցի շուրջ լսումներ են ընթացել, որի ժամանակ Լոնդոնի ոստիկանության պետի տեղակալ Քրեսիդ Դիքն հայտարարել է. «Երբ դիտում ենք այդ նյութերը, հնարավոր ենք համարում, որ լրատվամիջոցների որոշ աշխատակիցներ օրինախախտություն են թույլ տվել: Հարկ է սահմանել, կա արդյոք հանցակազմ նրանց գործողությունների մեջ, թե՝ ոչ; Այդ ամենը ենթադրում է փաստաթղթերի լիարժեք ուսումնասիրություն»:

«The Guardian» թերթի գլխավոր խմբագիր Ալան Ռասփրիջերն, ով ևս ելույթ է ունեցել լսումների ժամանակ, հայտարարել է, թե իշխանություններին չի հաջողվի ահաբեկել լրագրողներին: Նրա խոսքերով, պարբերականը հրապարակել է Էդուարդ Սնոուդենի տրամադրած գաղտնի նյութերի ընդամենը 1 տոկոսը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ