Ստացվեց հետաքրքիր պայքար, եթե հաշվի առնենք, որ խաղում էին Հունաստանն ու Լեհաստանը
22:05 , 8 հունիս, 2012

Ավարտվեց Եվրո 2012-ի առաջին հանիպումը: Ստացվեց հետաքրքիր պայքար, եթե հաշվի առնենք, որ խաղում էին Հունաստանը և Լեհաստանը:Շատ շքեղ ստացվեց նաև բացման արարողությունը:Լեհաստանը, որը Ուկրաինայից 7 միլիոն ավել էր ծախսել, կազմակերպչական հարցերի վրա, տվեց իր արդյունքը: Հանդիպման սկզբից լեհերը միանագամից նետվեցին գրոհների:Եվ խաղասկբից 17 րոպե անց կարողացան բացել հանդիպման հաշիվը:Գոլի հեղինակ դարձավ Լեվանդովսկին: Հանդիպման առաջին խաղակեսի վերջին վարկյաններին կարմիր քարտի արժանացավ հույն պաշտպաններից մեկը: Լեհերը գրոհեցին ամբողջ առաջին խաղակեսը. բայց արդյունքի հասան միայն մեկ անգամ: Դրա համար նրանք պատժվեցին 51-րդ րոպեին, ընդունելով սեփական դարպասը պատասխան գնդակը: Գոլի հեղինակ դարձավ հույն ֆուտբոլիստ Սալպինգիդիսը: Հույները շարունակեցին գրոհել և մի քանի րոպե անց կարող էր գոլի հեղինակ դառնալ Սամարասը: Լեհերը նույնպես գրոհում էին որոշ չափով, հասկանալով, որ հակառակորդը խաղում է 10 հոգով, սակայն գրոհները չէին տալի ցանկալի արդյունքը: Սակայն իսկական հրաշքը սկսվեց 60-րդ րոպեից, երբ վերջին հույսի խաղտման համար, դաշտից հեռացվեց Լեհաստանի հավաքականի դարպասապահը, հենց նույն Սալպինգիդիսի հետ պայքարում:Նշանակվեց 11 մետրանոց: Բայց, պահեստային դարպասպահը, դուրս գալով խաղադաշտ, կարողացավ որսալ 11 մետրանոցը: Թիմերը մնացած ժամանակահատվածում գրեթե չէին գրոհում: Խաղը ավարտվեց 1:1