Մեսսին պետք է օգնի Նեյմարին. Ռոնալդինյո


12:30 , 4 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

«Բարսելոնա»-ի նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն հայտնել է, որ թիմի հարձակվող Նեյմարն ունի բոլոր նախադրյալները աշխարհի լավագույն ֆուտբոլիստ դառնալու համար:

«Նեյմարն ունի բոլոր նախադրյալները` աշխարհում թիվ մեկ համարվելու համար: Նա ելույթ է ունենում համապատասխան ակումբում, հզոր առաջնությունում ր շատ տաղանդավոր է: 

Տեսնենք, թե կօգնի՞ արդյոք Մեսսին Նեյմարին: Ժամանակին մենք օգնում էինք Լեոյին, խորհուրդներ տալիս նրան, անընդհատ ներգրավում նրան խաղի մեջ, որպեսզի շուտ ադապտացվելու հնարավորություն ունենա: Հետաքրքիր է, կվարվի՞ արդյոք նույն կերպ Մեսսին Նեյմարի հետ»,- ասել է Ռոնալդինյոն: