Վերջին 11 ամիսներին պարենային ապրանքները թանկացել են 1,8%-ով. ԱՎԾ


12:05 , 4 դեկտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) գների վիճակագրության և միջազգային համադրումների բաժնի պետ Գուրգեն Մարտիրոսյանն այսօր կայացած ասուլիսին ամփոփելով վերջին ամիսների գների ցուցանիշները՝ հայտնեց, որ գնաճ է արձանագրվել պարենային և ոչ պարենային ապրանքների, ինչպես նաև ծառայությունների գծով:

«11 ամիսներից 4-ում գնանկում է արձանագրվել, մեկ ամսում նույնն է մնացել, իսկ մնացած վեցում ամսում գնաճ է արձանագրվել: Պարենային ապրանքներինը 1,8%-ով աճել են»,- տեղեկացրեց բանախոսը:

Վերջինիս փոխանցմամբ՝ վերջին մեկ ամսում պարենային վեց ապրանքախմբերում արձանագրվել է գնաճ, ամենաբարձրն արձանագրվել է կարտոֆիլի, բանջարեղենի, ձվի գներում, աճել է նաև ձկնեղենի, խմիչքի, ծխախոտի, քաղցրավենիքի գները: Առավել բարձր գնաճ է արձանագրվել նաև կաթնամթերքի, ձկնամթերքի, հրուշակեղենի գծով: Նվազել են հացամթերքի, շաքարավազի, մրգերի գները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ