Հայաստանի տնտեսությունը կոլլափսի եզրին է


11:00 , 4 դեկտեմբեր, 2013

Առավոտ տանը նստած խոսում էինք... վիճակը կոճակ ա, էն Սովետի քանդվելու պահերը ոնց որ լինի, որովհետև տնտեսության կոլլափսի նախանշանները կան. պետությունը արդեն անցել ա բնակչության բացահայտ ռեկետին՝ բոլոր հնարավոր ու անհնար սակագները բարձրացնելով, պարտադիր կուտակային համակարգ ներդնելով, հասարակական տրանսպորտ թանկացնելով...

Մյուս ուշագրավ նախանշանը փողն է: Օրինակ, պապս արդեն մի քանի ամիս է, ինչ թոշակ է ստանում թափ թազա տպված թղթադրամներով, ինչը նշանակում է, որ ԿԲ-ն դրած փող ա տպում, բայց դե մենք հո ԱՄՆ չե՞նք, որ ինչքան ուզենք տպենք՝ առանց ապահովելու այդ թուղթը: Սա նշանակում է, որ հեսա դրամն էլ կարժեզրկվի, եթե այսպես շարունակվի, արդյունքում հիպերինֆլյացիա ու անգամ դեֆոլտ կարող է լինել...

Մի խոսքով, спасибо ՀՀԿ&Co за это, իսկ գալիք ամիսները խոստանում են թեժ լինել, եթե մի տեղից փող չկարանան ճարել, ընդ որում` շատ: