10:34 , 4 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
MERS-CoV կորոնավիրուսով վարակված Հորդանանի քաղաքացին առողջ երեխա է ծննդաբերել՝ փոխանցում է The National-ը:
Հաղորդվում է, որ երեխայի մայրը մահացել է ծննդաբերության և կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից:
Պարբերականի տվյալներով՝ երեխան աղջիկ է, ծնվել է կեսարյան հատմամբ:
Երեխայի հայրն ու 8-ամյա եղբայրը, ովքեր նույնպես վարակված են կորոնավիրուսով, շարունակում են մնալ բժիշկների վերահսկողության տակ: Նրանց վիճակը կայուն է: Նշվում է, որ ծննդաբերությունը տեղի է ունեցել ԱՄԷ-ում: