Ֆեյսբուքը երեկ. օրվա ամփոփում


10:45 , 4 դեկտեմբեր, 2013

Հայաստանի միակ մարքսիստը՝ Դավիթ Հակոբյանը, ի՞նչա ուզում էս մեր ազգից: Փաստորեն մարքսիստները յուրահատուկ իրավապաշտպաններ են: Դավիթը Հակոբյանց ցանկանում է, որ Արցախը լինի ՌԴ կազմի մեջ: Էս մարդուն մի հատ դեպորտի թուղթ, մի հատ էլ ՌԴ-ի անձնագիր տվեք, թող հանգստանա:

Գալուստ Սահակյանը երեկ ասում էր, որ գազի գինը տրանսպորտի գնի վրա չի ազդի: Ենթադրենք գազի գինը իջավ, ստացվում է, որ Գալուստ պապիկը ցանկանում է իր բարեկամների վրա ավելի շատ գումար աշխատել: Էհ, մարդ չունենար սենց պապիկ, բռնել բարեկամների վրա գերփողերա ուզում աշխատի:

ԲՀԿ-ն գնում է ՕԵԿ-ի հետքերով: Բիշարյանը ժամանակին Մհեր Շահգերդյանի դեմն առավ: Իսկ ԲՀԿ-ում Նաիրան` մարտական կեցվածքով, ցանկանում է գոյություն չունեցող ԲՀԿ-ի գահը Ուրիխանյանից խլել: Ես ափսոսում եմ, որ դուելները հանել են, հիմա Ուրիխանյանը Նաիրային դուելի կկանչեր, ամեն ինչ արդար կլուծվեր, թե չէ էս ինչա, մեկը մեկին կծելով` առաջ են գնում:

Փոստանջյան Զարուհին կորցրելա ժամանակի, տեղի և տարածության զգացողությունները: Էս կինը պատգամավորա դարձել, որպեսզի ցույց տա, թե ինչպիսին պետք է չլինի պատգամավորը: Նա բառեր է ասում, որնք քաղաքագիտության տեսանկյունից իրար հետ ոչ մի աղերս չունեն: Րաֆֆի ջան, Զորավարին զանգելու դասը սովորելա Զարուհին, մի քիչ էլ քաղաքագիտություն հետը պարապի էլի: Հա, չմոռանամ ասել, որ Զարուհի ջան, դու 4 աղջնակների մայր ես, լավ կլինի դա էլ հաշվի առնես քո գործողություններում: 

ՖԲ-ում քննարկվում էր ԼԳԲՏ-ներին հրմշտելու դեպքը: Սկսենք ընդեղից, որ լավ են արել: Էս մե ԼԳԲՏ-ները չեն հասկանում, որ Հայաստանը իրենց կարիքը չունի: