10:09 , 4 դեկտեմբեր, 2013Բրիտանացի բլյուզ, ռոք և ջազ երգիչ։ Իր երաժշտական կարիերայի համար արժանացել է բրիտանական հեղինակավոր «Order of the British Empire»-ի։ 1983 թվականին արժանացել է Գրեմի մրցանակի «Up Where We Belong» երգի համար։
Ջոյի մանկությունը հեշտ չի եղել։ Ֆինանսական դժվարությունների պատճառով նա ստիպված է եղել թողնել դպրոցը և սկսել աշխատել։ Սակայն 1961-ին՝ 17 տարեկան հասակում նա սկսում է երգչի իր կարիերան։ Այն ժամանակ նա հանդես էր գալիս «Vance Arnold» կեղծանվամբ և ներկայացնում էր Չակ Բերիի և Ռեյ Չարլզի երգերի սեփական տարբերակները։
1964-ին Քոքերը ձայնագրում է իր առաջին սինգլը՝ Բիթլերի «I ll Cry Instead» քավերը։ Այսպիսով, աստիճանաբար Քոքերը դառնում է ավելի հանրահայտ։ Իսկ համաշխարհային ճանաչում նա ձեռք է բերում սկսած 70-ականներից։
Այս թվականներին նա ստեղծագործում է իր դասական համարվող երգերից մեկը՝ «You Are So Beautiful»-ը։
80-ականներին նա համագործակցում է Jennifer Warnes և Բրայան Ադամսի հետ։ Նրանք միասին գրում են «When The Night Comes» երգը։
1992-ին Քոքերը թողարկում է «Night Calls» ալբոմը, որը ԱՄՆ-ում ճանաչվեց որպես ոսկե ալբոմ։ Սա դարձավ Կոկերի ամենահայտնի ալբոմներից մեկը։
Նրա ոչ պակաս հայտնի և սիրված գործերից է նաև «My Father՛s Son» երգը «No Ordinary World» ալբոմից։
Քոքերը մինչև այսօր ձայնագրել է 25 ալբոմ։