Հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված տեղերը զբաղեցնում են ավտոմեքենաների տերերը (Photos)


05:37 , 4 դեկտեմբեր, 2013

Երևանի քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող Արդշինինվեստ բանկ էի գնացել: Կայանելու տեղ չկար, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված տեղն էլ զբաղեցրել էին այս ավտոմեքենաների տերերը: Եթե այս ավտոմեքենաների տերերը հաշմանդամություն ունեն, ապա ներելի է, իսկ եթե ոչ, ապա ՃՈ-ն և Երևանի քաղաքապետարանը ինչպե՞ս են պատրաստվում պայքարել նման վարորդների դեմ: