Նոր «ՎԻԱ Գրա»-ի բաց ֆոտոշարքը


00:51 , 4 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

«ՎԻԱ Գրա»-ի նոր կազմը կարիերան սկսել է անկեղծ տեսահոլովակով, և երևում է՝ մտադիր չէ փոխել ուղղությունը: Աղջիկները մերկացել են XXL-ի ֆոտոշարքի համար:

Նրանք լուսանկարվել են սև ու կարմիր երեկոյան զգեստներով և ներքնաշորերով: Իհարկե առկա են նաև մերկ լուսանկարներ, քանի որ Ռուսաստանի և Ուկրաինայի փոփ-աստղերից ամենասեքսուալները պետք է արդարացնեն իրենց կարգավիճակը: 

Ընդ որում, խմբի մենակատարներից մեկի՝ Էրիկա Գերցեգի համար բաց ֆոտոշարքերը նորություն չեն, քանի որ նա բազմիցս նկարահանվել է տղամարդկանց ամսագրերի համար: 

Բացի դրանից, ամսագրին տված հարցազրույցում աղջիկներն ասել են, որ իրենց բոլոր հույսերը, ապագայի պլանները կապված են խմբի հետ: