00:34 , 4 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ֆրանսիացի փորձագետները հերքել են Յասիր Արաֆաթի թունավորման տարբերակը, փոխանցում է AFP-ն:
Մասնավորապես, նրանց չի հաջողվել գտնել և ոչ մի ապացույց, որով կհիմնավորվի, որ Արաֆաթը մահացել է պոլոնիումից թունավորվելու պատճառով:
Հաղորդվում է, որ փորձագետները եկել են այն եզրակացության, որ Պաղեստինի նախկին ղեկավարը մահացել է բնական մահով:
Ավելի վաղ շվեյցարացի փորձագետները հայտարարել էին, որ Արաֆաթը մահացել է ռադիոակտիվ պոլոնիումից թունավորվելու պատճառով: