Պամելա Անդերսոնն այլևս շիկահեր չէ


00:18 , 4 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ամերիկացի հայտնի ֆոտոմոդել և դերասանուհի Պամելա Անդերսոնը որոշել է ընդմիշտ ազատվել շիկահեր երկարամազ գայթակղիչ կնոջ կերպարից: 

46-ամյա աստղը, ով իր ամբողջ կարիերայի ընթացքում հավատարիմ է մնացել սեքսուալ շիկահերի կերպարին, որոշել է միանգամից փոխել ոճը: 

Իր ցնցող կերպարանափոխությունը Պամելան սկսել է կարճ սանրվածքից: Նոր կերպարով դերասանուհուն լուսանկարել են Los Angeles International Airport օդանավակայանում, ուր նա ժամանել էր Վանկուվերից: