00:26 , 4 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Թբիլիսիում այսօր քաղաքային գազատարի վթարի հետևանքով 15 000 բաժանորդ մնացել է առանց գազի, հայտնում է Trend-ը:
Թբիլիսիի արտակարգ իրավիճակների ծառայությունում հայտնել են, որ գազատարը վնասել է ընկած ծառը:
Ուժեղ ճնշման ներքո գազի արտահոսք է սկսվել: Գազատարի հարևանությամբ գտնվող մանկապարտեզից շտապ տարհանվել են երեխաներն ու աշխատակիցները:
Ժամանել են վթարային բրիգադի աշխատակիցները, սակայն առայժմ հայտնի չէ, թե երբ կվերականգնվի գազամատակարարումը:
Փոթորիկը տհաճություններ է պատճառել նաև թուրք զբոսաշրջիկների ավտոբուսին Արևմտյան Վրաստանում: