23:17 , 3 դեկտեմբեր, 2013
Life.panorama.am-ը գրում է.
Գիտնականների մեծ մասը նշում են, որ սեքսը հարկավոր է մարդկանց ոչ միայն սերնդի շարունակության, այլև օրգանիզմի ինքնավերականգնողական գործառույթի համար: Հաճախակի սեքսը օրգանիզմի ֆիզիկական վարժության պես մի բան է, որը նպաստում է մարդու ֆիզիկական վիճակի լավացմանն ու օրգանիզմի երիտասարդացմանը:
1.Սեքսն ու սերը լիովին կարող են փոխարինել դիետաները: Սիրող և սիրված յուրաքանչյուր կին, ով հաճախակի սեռական կյանք ունի, շատ ուտելու կարիք չի զգում, քանի որ արյան մեջ ադրենալինի պարունակությունը լիովին բավականացնում է օրգանիզմն առանց սննդարար մթերքների էներգիայով ապահովելու համար:
Հետազոտությունները ցույց են տվել, որ համբույրի ժամանակ աշխատում է շուրջ 30 մկան, համբուրվելու ընթացքում սիրահարները կորցնում են մոտ 9 կալորիա: Գիտնականները հաշվարկել են, որ մեկ սեռական ակտի ընթացքում մարդիկ նույնքան կալորիա են կորցնում, որքան 15 րոպե վազքի ժամանակ:
2.Հաճախակի սեքսով զբաղվելը նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը: Սեքսի ընթացքում օրգանիզմում գոյանում են դիմադրողականության համար պատասխանատու բջիջներ, ինչն էլ ամրացնում է իմունային համակարգը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ