Մայլի Սայրուսը սիրահարներից ներողություն է խնդրել չստացված երեկոյի համար


23:02 , 3 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.
Երևում է՝ Երգչուհի Մայլի Սայրուսն այնքան էլ վատը չէ: Վերջերս նա վճարել է իրենց հարաբերությունների տարեդարձը նշող զույգի ընթրիքի համար, հայտնում է spletnik.ru-ն:

Բանն այն է, որ Մայլին Մանհեթենի ռեստորաններից մեկում իրեն աղմկոտ է պահել, և նրա հարևանները մենեջերին բողոքել են աստղից: Դրանից քիչ հետո Մայլին մոտեցել է նրանց սեղանին ու անձամբ ներողություն խնդրել՝ ասելով՝ «Կներեք, երեխեք: Ես այսօր կոֆեինը չարաշահել եմ»:

Դեպքի ականատեսները պատմում են, որ Սայրուսը հաճելիորեն զրուցել է զույգի հետ, հետո 100 դոլար է թողել՝ վճարելով նրանց ընթրիքի համար: