22:32 , 3 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Դեկտեմբերի 3-ին, ժամը 19.30-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում մերկասառույցի հետևանքով խցանման մեջ են հայտնվել տարբեր տվյալներով 20-30 ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Ժամը 22.00-ի դրությամբ արգելափակումից դուրս են բերվել 13 ավտոմեքենաներ: Աշխատանքները շարունակվում են: