Փարիզի ժառանգությունը կվաճառվի համացանցային խանութների միջոցով


19:30 , 3 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Դեկտեմբերի 5-ին Փարիզի քաղաքապետարանը կգործարկի անսովոր համացանցային խանութ, որտեղ գնորդները կարող են գնել փարիզյան ժառանգությանը վերաբերող 250 տարբեր իրեր՝ հաղորդում է Paris-ը: 

Հետաքրքրող իրը հնարավոր է գտնել կայքում 6 լեզվով որոնում կատարելիս: 

Ծրագիրն ուղղված է երիտասարդ ձեռնարկատերերին, որոնք ցանկանում են գնել Փարիզի պատմությանը վերաբերող իրեր: 

Բացի այդ՝ կազմակերպիչները ուշադրություն են դարձրել նաև զբոսաշրջային ցանցի զարգացմանը, որի համար համացանցային վաճառասրահը կդառնա ավելի գրավիչ: