Մարդկությունը ավելի է նմանվել գիշատիչներին


21:31 , 3 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Ըստ ֆրանսիացի էկոլոգների՝ մարդկությունը մոտեցել է գիշատիչներին. մարդկանց սննդակարգում մսի չափաբաժինն ավելացել է: Դա տեղի է ունեցել մի շարք երկրների տնտեսական աճի հաշվին: Հետազոտողների աշխատանքը հրապարակված է Proceedings of the National Academy of Sciences ամսագրում: 

Էկոլոգները ուսումնասիրել են 176 երկրի բնակիչների կերակրացանկը ու հավաքել 1961-2009թթ. վիճակագրական տվյալները:

Նրանց կարծիքով՝ անասնապահության զարգացումը անխուսափելիորեն հանգեցրել է բիոսֆերայի վրա ծանրաբեռնվածության ավելացման: Բանն այն է, որ 1 կգ մսի համար անհրաժեշտ է ավելի շատ բուսականություն: 

Հետազոտության համաձայն, անասնապահությունը 18 տոկոսով հանդիսանում է բոլոր ջերմոցային գազերի արտանետումների առաջացման պատճառ: