18:52 , 3 դեկտեմբեր, 2013
Aravot.am-ը գրում է.
Մասնագիտական կրթության ոլորտում միասնական քաղաքականություն ապահովելու նպատակով ՀՀ կառավարության` դեռևս 2011 թվականի որոշմամբ բոլոր ճյուղային ուղղվածության միջին մասնագիտական կրթական հաստատությունները պետք է գործեն ՀՀ կրթության և գիտության նախարարության ենթակայության տակ: Այս գործընթացն արդեն ավարտվել է. վերջին ճյուղային կրթական հաստատությունները, որոնք 2013 թվականից փոխանցվել են ԿԳՆ ենթակայության տակ, առողջապահական համակարգի միջին մասնագիտական կրթական հաստատություններն են: Բժշկական քոլեջներում առկա խնդիրներն ու միասնական կրթական քաղաքականությանն առնչվող հարցերը քննարկելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել առողջապահական քոլեջների տնօրենների հետ: Դիմելով կրթական հաստատությունների տնօրեններին` նախարար Ա. Աշոտյանը շեշտել է, որ իբրև նախարար` իր հիմնական պահանջը որակյալ կրթության ապահովումն է. “Իմ առաջին հորդորն ու պահանջն աշխատանքային պարտաճանաչությունն է. շատ կարևոր է, որ կրթական հաստատություններում պաշտպանված լինեն ուսանողների իրավունքները, աշխատակազմերի հետ հարաբերություները կարգավորվեն Աշխատանքային օրենսգրքի սահմաններում: Ամենակարևոր խնդիրը կրթության որակի հարցն է: ՄԿՈՒ համակարգում հետևողական բարեփոխումներ են իրականացվել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ