Աշխարհի առաջնություն. Հայաստան - Թուրքիա (ուղիղ)


17:38 , 3 դեկտեմբեր, 2013

Աշխարհի առաջնություն. Հայաստան - Թուրքիա (Ուղիղ)Armsport.am-ը գրում է.

Շախմատի աշխարհի թիմային առաջնության 7-րդ տուրում, Հայաստանի հավաքականին այս պահին դիմակայում է մրցաշարը հյուրընկալող երկրի՝ Թուրքիայի ընտրանին:

Սերգեյ Մովսեսյանը բացակայում է Հայաստանի հավաքականի այսօրվա կազմից, իսկ Տիգրան Լ.Պետրոսյանը կրկին խաղալու հնարավորություն է ստացել:

Հայաստան – Թուրքիա՝

 Արոնյան - Իպատով

Հակոբյան - Սոլակ

Սարգսյան - Յիլմազ

Պետրոսյան Տ. Լ. - Կան Էմրի

Հիշեցնենք, որ կայացած 6 տուրերից հետո, Հայաստանի ընտրանին, ԱՄՆ-ի ու Գերմանիայի հետ բաժանում է 3-5-րդ տեղերը, իսկ Թուրքիայի թիմը գտնվում է նախավերջին՝ 9-րդ հորիզոնականում: