17:32 , 3 դեկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան ժամանելու կապակցությամբ երեկ Երևանի փողոցներում ընդդեմ Հայաստանի Մաքսային միությանն անդամակցության կազմակերպված ակցիան վկայում է այն մասին, որ ՀՀ իշխանությունները կողմ են ազատ կամարտահայտմանը: Նման կարծիք հայտնեց ԵՄ հայաստանյան պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան այսօր հրավիրված մամուլի ասուլիսին:
«Դրա մասին վկայում է միայն այն փաստը, որ ակցիան թույլատրված էր: Ես երեկ հետևում էի լրատվամիջոցներին, տեղեկացա ձերբակալությունների մասին. հուսով եմ, որ ամեն ինչ կարվի օրենքին համապատասխան: Մենք սպասում ենք, որ տեսնենք՝ ինչպիսին կլինեն հետաքննության արդյունքները: Հուսով ենք, որ հետաքննությունը կարվի յուրաքանչյուր մարդու խոսքի ազատության իրավունքից ելնելով: Սա մի սկզբունք է, որի տակ ստորագրել է նաև Հայաստանը»,-ասաց նա:
Անդրադառնալով Ուկրաինայում Ասոցացման համաձայնագրի ստորագրումից հրաժարվելու հայտարարությունից հետո ոտքի ելած քաղաքացիներին և պատասխանելով հարցին, թե արդյոք ինքը կիսու՞մ է երեկ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությունը, թե դա ընդամենը էկրանի համար է արվում, դեսպանը պատասխանեց.
«Աստված ինձ հեռու պահի Պուտինի ասածները մեկնաբանելուց: Ուկրաինայի հետ մեր բանակցություններն ավարտված են, քննարկումները ԵՄ-ի հետ պետք է լինեն այն ժամկետների վերաբերյալ, թե մինչև երբ է հնարավոր համաձայնագիրը ստորագրել: Բոլոր դեպքերում բարձրաստիճան պաշտոնյաններն ասել են, որ Ուկրաինայում բոլոր կողմերը պետք է զսպվածություն հանդես բերեն: Ոստիկանության կողմից ավելորդ ուժի կրառումը պետք է բացառվի»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ