Քանի դեռ կա ուժ ու եռանդ, պայքարս պրոբլեմների դեմ շարունակվելու է


16:29 , 3 դեկտեմբեր, 2013

Միշտ քննադատել եմ տարբեր բացասական երևույթներ ու խոսել ժողովրդի շահից: Իհարկե, իմ քաղաքական գործունեության ու սուր ելույթների պատճառով տուժում են որոշ անձնական շահեր հետապնդող մարդիկ, և դրանք (ինձ լավ հայտնի է, թե ովքեր), քանի որ ուրիշ ճար չունեն, սկսում են լրատվական դաշտում խղճուկ ինտրիգներ անել: Բնական է, որ բանի տեղ չեմ դնում, չնայած, հայտնի է թե՛ հեղինակը, թե՛ հրահրողը, թե՛ կատարողը, ինչպես նաև աշխարհագրական դիրքը, որտեղ այդ կիսատ ինտելեկտով մարդիկ փորձել են «եփել» այդ ճաշը:
Իսկ գրում եմ ոչ թե դրանց, այլ հանրության համար: Լա՛վ իմացեք` քանի դեռ կա ուժ ու եռանդ, պայքարս պրոբլեմների դեմ շարունակվելու է, իսկ ով փորձեց խանգարել` պատասխանը հենց ժողովրդից կստանա: