Հ. Մելիք-Շահնազարյան. Հայաստանին հաջողվեց պահպանել հիանալի հարաբերություններ թե ԵՄ և թե Ռուսաստանի հետ


14:02 , 3 դեկտեմբեր, 2013

Հ. Մելիք-Շահնազարյան. Հայաստանին հաջողվեց պահպանել հիանալի հարաբերություններ թե ԵՄ և թե Ռուսաստանի հետPanorama.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցից հետո ակնկալիքների մասով ամեն ինչ հստակ է: Լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը ամփոփելով ՌԴ նախագահի` Հայաստան կատարած պետական այցի արդյունքները նման գնահատական տվեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Ստորագրված են 12 պայմանագրեր, որոնք վերաբերում են թե անվտանգության, թե էներգետիկ, տնտեսական համագործակցությանը, կրթության, մշակույթի զարգացումներին: Դրանք իմ կարծիքով, նախանշում են Ռուսաստանի կողմից տրված խոստումների իրականացման ժամանակահատվածը»,-ասաց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է Պուտինի այցի աշխարհաքաղաքական հետևանքների մասին, ապա քաղաքագետը փաստեց.
«Այս այցով ամփոփվեց Հայաստանի արտաքին քաղաքական ուղենշերի վերջնական ամրապնդման և արդեն իսկ գործի անցնելու փուլը»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ