Լոնդոնում ցուցադրվում է Ուեբերի մյուզիքլը՝ 1960-ականների սեքս-սկանդալի մասին


13:56 , 3 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Լոնդոնի «Ալդուիչ» թատրոնում սկսվում է 1960-ականների սեքս-սկանդալի մասին պատմող Էնդրյու Լլոյդ Ուեբերի «Սթիվեն Ուորդ» մյուզիքլի ցուցադրությունը, որը կարող է դառնալ տոնական սեզոնի գլխավոր իրադարձությունը՝ շնորհիվ իր սկանդալային սյուժեի: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: 

Մյուզիքլի գործողությունները կառուցված են բրիտանական ամենահայտնի սեքս-սկանդալներից մեկի շուրջ: 

Մյուզիքլի խոսքերը հեղինակել են դրամատուրգ, օսկարակիր Սթիվեն Ֆրիրզ Քրիստոֆեր Հեմփթոնն ու Սոն Բլեքը, որը հայտնի է Ջեյմս Բոնդի մասին մի քանի ֆիմերի տեքստերով: 

Գլխավոր դերակատարն է Ալեքսանդր Հենսոնը, որը «Հիսուս Քրիստոսը՝ սուպերաստղ» մյուզիքլում մարմնավորել է Պիղատոսին: