13:28 , 3 դեկտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Ֆլորիդա նահանգում ձերբակալվել է մի ամերիկուհի, ով ամուսնու վրա է հարձակվել ու նրան ծեծել սուրբծննդյան արհեստական եղևնիով՝ հայտնում է ABC-ն:
Տեղեկությունների համաձայն՝ մինչ եղևնիով «զինվելը»՝ 29-ամյա Էշլի Ջենքինսը բղավելէ ամուսնու վրա, նրա ուղղությամբ նետել տարբեր առարկաներ, իսկ երբ վերջինս որոշել է խուսափել կոնֆլիկտի թեժացումից, հետապնդել է նրան:
Թե ինչն է զայրացրել կնոջը՝ հայտնի չէ:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները ձերբակալել են կնոջը՝ կենցաղային բռնություն գործադրելու համար:
Կնոջ դատը նշանակված է դեկտեմբերի 31-ին: