Հայաստանի հավաքականն այսօր կխաղա Թուրքիայի ընտրանու հետ


11:58 , 3 դեկտեմբեր, 2013

Հայաստանի հավաքականն այսօր կխաղա Թուրքիայի ընտրանու հետPanorama.am-ը գրում է.

Աշխարհի շախմատի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականն անսպասելիորեն 1:3 հաշվով զիջեց Գերմանիայի ընտրանուն: Լևոն Արոնյանն ու Գաբրիել Սարգսյանը ոչ-ոքի խաղացին համապատասխանաբար Գեորգ Մայերի ու Դավիդ Բարամիձեի հետ, իսկ Սերգեյ Մովսիսյանն ու Վլադիմիր Հակոբյանը պարտվեցին Դանիել Ֆրիդմանին ու Արկադի Նայդիչին:

Հաշվետու տուրից հետո Հայաստանի հավաքականը 6 միավորով ԱՄՆ-ի ու Գերմանիայի թիմերի հետ բաժանում է 5-7-րդ տեղերը: Առաջատարը` Ուկրաինայի ընտրանին, իր ակտիվում 10 միավոր ունի: Ռուսները վաստակել են 9, իսկ հոլանդացիներն ու չինացիները` 8-ական միավոր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ