10:22 , 3 դեկտեմբեր, 2013
2013 թվականի դեկտեմբերի 2-ը Հայաստանի համար ոնց սովորական որ կար, այդպես էլ մնալու է: Օրվա խորհուրդ:
Հայաստանի պաշտպանության համար ոտքի ելան ԼԳԲՏ ջոկատները: Հատուկ մարտական կեցվածքով ու մարտական տրամադրված: Սակայն Հայաստանի համար պայքարողների միջև տարաձայնություններ առաջացան, և ԼԳԲՏ-ները ծեծվեցին: Սպասենք ՄԻՊ-ի հրատապ հայտարարությանը` Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի դրույթներով համեմված:
Շատ հայերի իդեալ համարվող, նրանց հերոս Սահակաշվիլին երեկ իր տատիկի հետ միասին մեկնել էր Ուկրաինա` Եվրոմայդանում պայքարողներին աջակցելու համար: Սահակաշվիլի ջան, ասենք գնում-գնում էիր, տատիկին խի՞ էիր տանում: Էհ, էս երեխեն էլ չմեծացավ, էլի:
Անի Զախարյանը երեկ ամենաթեժ պահին սկսել է երգել Կիլիկիա երգը. որ ասում եմ էս աղջիկը Զարուհու պրոյեկտնա, չեն հավատում: Հասկանում եք` Անին է՛լ, Զարուհին է՛լ իրավիճակի հետ կապ չունեցող գործողություններ են անում: Կամ էլ մեր էստրադայի ռաբիզ երգչուհիները թող վախենան, Անին հիմա էլ որոշել է էստրադայում երգի:
Գաղջ մթնոլորտը ՖԲ-ում երեկ լուսավորում էր Անկախ Հայաստան օգտատերը: Նրա գործողություններին կարող եք ծանոթանալ հետևյալ լինքով:
Հացադուլների վիրուսը հասավ նաև Գյումրի: Լևոն Բարսեղյանը ցանկանում էր հացադուլ անել: Անդրեասը սարսափած է, որովհետև դա իր ու Րաֆֆի մենաշնորհն է:
Երեկ մոռացության մատնվեց շախմատը: Շախմատային խաղերը այն եզակի դեպքերից են, երբ ազգս համախմբվում է: Հետևենք մեր տղեքին ու հաջողություն մաղթենք նրանց: