23:48 , 2 դեկտեմբեր, 2013
Lurer.com-ը գրում է.
Նոր տարին Դիմա Բիլանի համար մեկ ամիս շուտ է եկել: Վերջինս երկու մեծ նվեր է ստացել` «Золотой граммафон», որը սպասված նվեր էր, և մեծ անակնկալ` 130.000 դոլար արժողությամբ Maserati Quattroporte ավտոմեքենա:
Մասիմո Տինելիի գեղեցկության սրահն իր հաճախորդների շրջանում խաղարկություն է անցկացրել, իսկ գլխավոր մրցանակը՝ Maserati Quattroporte ավտոմեքենան, բաժին է ընկել հենց Բիլանին:
Դիման արդեն հրապարակել է մեքենայի լուսանկարը և բազմաթիվ շնորհավորանքներ ստացել:

