Վրաստանի պաշտոնական պատվիրակությունը չի մեկնի Սոչիի Օլիմպիադային


23:29 , 2 դեկտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Վրաստանի պաշտոնական պատվիրակությունը Սոչիի օլիմպիական խաղերին չի մեկնի: Այս մասին երկուշաբթի օրը RT հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: 

«Կառավարության անդամները Սոչի չեն մեկնի: Այնտեղ կմեկնեն մարզիկներն ու Ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարությունը»,- նշել է նա: 

Մայիսին Վրաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն որոշում էր կայացրել մասնակցել 2014 թ. Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիադային: