17:29 , 2 դեկտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Ուկրաինայի Գերագույն ռադայի պետականաշինության և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը մի քանի ժամից կքննարկի ուկրաինական կառավարությանն անվստահություն հայտնելու նախագիծը, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով «Բատկիվշչինա» խմբակցության պատգամավոր Ռուսլան Կնյազևիչին:
Նախագծի հեղինակն է «ՈւԴԱՌ» խմբակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն:
Միևնույն ժամանակ ИТАР-ТАСС-ը հայտնում է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը զգուշացրել է ուժ չկիրառել Ուկրաինայում ցուցարարների նկատմամբ: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ